ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մոնակոն թագաժառանգ կունենա

Մոնակոն թագաժառանգ կունենա
31.05.2014 | 11:10

Մոնակոյի իշխան Ալբեր II և իշխանուհի Շարլենը սպասում են առաջնեկին: Agence France-Presse-ը հաղորդել է, որ մայիսի 30-ին Մոնակոյի իշխանական տունը հաստատել է տեղեկությունը: «Իշխան Ալբերը և իշխանուհի Շարլենը մեծագույն ուրախությամբ տեղեկացնում են, որ ընտանիքում հրաշալի իրադարձություն է սպասվում»,-ասված է արքունիքի տեղեկատվության մեջ: «Հրաշալի իրադարձությունը» սպասվում է տարեվերջին:
Իշխանուհին առաջին երեխան կունենա, իշխան Ալբերն արդեն ունի երկու պաշտոնապես ճանաչված երեխաներ տարբեր մայրերից:
Շարլեն ՈՒիտստոկը ծնվել է 1978-ին Զիմբաբվեում, հետագայում ընտանիքը տեղափոխվել է ՀԱՀ: Մինչև ամուսնությունը նա լողորդուհի էր, հանդես է եկել Սիդնեյի օլիմպիական խաղերում: Ալբերի հետ Շարլենը ծանոթացել է 2000-ին, Մոնակոյում միջազգային մրցույթում հաղթելուց հետո: Սիրավեպը սկսվել է վեց տարի անց: 2011-ի հուլիսի 2-ին նրանք ամուսնացան: Հարցազրույցներից մեկում իշխանուհին ասել է, որ ամուսնու հետ ցանկանում են շատ երեխաներ ունենալ: «Որքան շատ երեխաներ ունենանք, այնքան ավելի երջանիկ կլինենք: Մեր երեխաներից յուրաքանչյուրին կընդունենք իբրև Աստծո պարգև»,- ասել է Շարլենը:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ